211652_close_icon
views-count1173 դիտում article-date 14:30 22-05-2019

ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Ավստրիայի թվայնացման և գործարար կապերի դաշնային նախարարության գլխավոր քարտուղարի հետ

Մայիսի 21-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպեց Ավստրիայի թվայնացման և գործարար կապերի դաշնային նախարարության գլխավոր քարտուղար Միխայել Էստերլի (Michael Esterl) հետ: Ողջունելով Հայաստանի դեսպանին՝ Միխայել Էստերլը կարևորվեց երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման, տնտեսական կապերի աշխուժացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Միխայել Էստերլը, հակիրճ ներկայացնելով Ավստրիայի թվայնացման և գործարար կապերի դաշնային նախարարության գործառույթների շրջանակը, ավստրիական կողմի պատրաստակամությունը հայտնեց խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով: Դեսպան Արմեն Պապիկյանը կարևորեց համակարգված և ակտիվ աշխատանքների իրականացումը՝ ուղղված երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները ներդրումների ներգրավման, ներդրումային ծրագրերի իրականացման համար՝ կարևորելով ավստրիական բիզնեսի ներկայությունը Հայաստանում: Դեսպանը համառոտ ներկայացրեց նաև Հայաստանի բիզնես գրավչության մանրամասները։ Այս առումով դեսպան Պապիկյանը նշեց որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ երկիր, միաժամանակ օգտվում է ԵՄ-ի հետ GSP+ առևտրային ռեժիմից։ Ավելին՝ հայ-իրանական սահմանին գործում է ազատ տնտեսական գոտի, ինչը Հայաստանն էլ ավելի գրավիչ է դարձնում օտարերկրյա ներդրողների համար: Երկկողմ տնտեսական օրակարգի ձևավորման նպատակով, երկուստեք կարևորվեց Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական խառը հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև պաշտոնական մակարդակով երկկողմ շփումները:

Նմանատիպ նյութեր