3551 դիտում
15:04 22-05-2019
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Հարգարժա՛ն Արկադի Հովհաննեսի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։
Արցախում, մայր Հայաստանում եւ սփյուռքում չկա մեկը, ով ծանոթ չլինի ձեր անցած փառավոր ուղուն, ձեր բարձր մարդկային որակներին ու սկզբունքայնությանը:
Անգնահատելի է Ձեր ավանդն Արցախյան ազատամարտում եւ մեր փառավոր հաղթանակների կերտման գործում: Այսօր էլ Դուք շարունակում եք ծառայել հայրենիքին, ակտիվ դերակատարություն ունենալ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:
Հարգելի՛ պարոն գեներալ, թանկագի՛ն Կոմանդոս, մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ նշանակալի տարեդարձի կապակցությամբ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք Ձեզ, Ձեր ընտանիքին ու հարազատներին»:
Նմանատիպ նյութեր
1436 դիտում
20:40 22-05-2019
Հանրային խորհուրդը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի-Տեր Թադևոսյանի հոբելյանի առթիվ
1599 դիտում
19:44 22-05-2019
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ
2137 դիտում
23:04 31-03-2021
Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
751 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
670 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1093 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը