2644 դիտում
16:09 22-05-2019
Զապորոժիեի հայ համայնքը աջակցում է Երկրապահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երկրապահ կամավորականների միությունն իր հայրենասիրական առաքելությունն իրականացնելիս համաժողովրդական աջակցություն է ստանում:
Այսօր`մայիսի 22-ին, ԵԿՄ վարչությունը հյուրընկալել է Զապորոժիեի (Ուկրաինա) հայկական համայնքի նախագահ Արտաշես Սարգսյանին, ով, կարևորելով Երկրապահի գործունեությունը, իր համայնքի կողմից նյութական աջակցություն ցուցաբերեց մեր բանակի թիվ մեկ ռեզերվ հանդիսացող հասարակական կազմակերպությանը:
Ա. Սարգսյանը հաճախ է լինում Հայաստանում և սատարում հայրենասիրական ծրագրեր իրականացնող կառույցներին: Այս անգամ որոշել է աջակցել Երկրապահ կամավորականների միությանը, քանի որ `«որքան ուժեղ է մեր զինվորը, այնքան հզոր է մեր հայրենիքը: Իսկ երկրապահ կամավորականը մշտապես հայ զինվորի կողքին է` նրա աջակիցը»,- ասում է Զապորոժիեի հայ համայնքի ղեկավարը:
Նա նաև կոչ արեց աշխարհասփյուռ հայերին հետևել իրենց համայնքի օրինակին` աջակցություն ցուցաբերել վերակազմավորված ԵԿՄ-ին` զորակցելով և սատարելով երկրապահի իրականացրած հայրենանվեր գործունեությանը:
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին և փոխնախագահ Մանվել Եղիազարյանին Արտաշես Սարգսյանը փոխանցեց Զապորոժիեի հայ համայնքի խորհրդանշական պարգևները:
Սասուն Միքայելյանը շնորհակալագիր հանձնեց Ա. Սարգսյանին և վստահեցրեց, որ ինչպես այս, այնպես էլ հետագա աջակցությունները իր ղեկավարած կառույցը կծառայեցնի միմիայն ազգանպաստ գործունեության իրականացման համար:
Մանրամասները` տեսանյութում:
ԵԿՄ լրատվության բաժին
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
30743 դիտում
16:56 16-11-2021
Գյուղերում երկրապահին, կամավորական ջոկատներին խնդիր ենք տվել՝ պատրաստ սպասել. Սյունիքի մարզպետ․ Aysor.am
Այս բաժնից
1105 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1147 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
871 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան