1455 դիտում
23:16 22-05-2019
Ռիգայի «Ռայնիսի և Ասպազիայի» տուն թանգարանում տեղի է ունեցել գրական-երաժշտական երեկո՝ նվիրված հայտնի ռուսաստանաբնակ հայ գրող Նարինե Աբգարյանի գրական գործունեությանը
Մայիսի 21-ին Ռիգայի «Ռայնիսի և Ասպազիայի» տուն թանգարանում (Raiņa un Aspazijas māja) տեղի ունեցավ գրական-երաժշտական երեկո՝ նվիրված հայտնի ռուսաստանաբնակ հայ գրող Նարինե Աբգարյանի գրական գործունեությանը և իր ստեղծագործությունների լատիշերեն թարգմանություններին, որը լատվիական Յանիս Ռոզե հրատարակչության հետ համատեղ նախաձեռնել և կազմակերպել էր Լատվիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիլնյուս):
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ միջոցառման անցկացման վայրն իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում, քանզի լատվիացի խոշորագույն գրող, գրականագետ Յանիս Ռայնիսը հայ ժողովրդի ամենալավ լատվիացի բարեկամներից մեկն է եղել:
Ներկայացնելով Նարինե Աբգարյանի ստեղծագործական ուղին՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ Նարինե Աբգարյանն իր եզակի գրելաոճով և կերտած ինքնատիպ կերպարներով ժամանակակից գրականության ամենավառ դեմքերից մեկն է, ում ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով, այդ թվում նաև՝ լատիշերեն: Դեսպանը նշեց, որ հայտնի հայազգի գրողի գործունեությանը նվիրված միջոցառումը, նրա հանդիպումները գրական շրջանակների հետ, հարցազրույցներն ինքնին մեծ իրադարձություն են հանդիսանում լատվիական գրական կյանքում։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին մեծանուն գրողի ստեղծագործություններից «Մանյունյա» և «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպերի լատիշերեն թարգմանությունները, տեղի ունեցավ բնօրինակի և թարգմանության զուգահեռ ընթերցանություն Նարինե Աբգարյանի և թարգմանիչ Իլզե Պաեգլե-Մկրտչյանի կողմից:
Գրական երեկույթի ընթացքում Նարինե Աբգարյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին իրեն հյուրընկալելու և իր ստեղծագործությունների հանդեպ մեծ ուշադրություն ցուցաբերելու համար, նշեց, որ չնայած իր ստեղծագործությունների հիմնական լեզուն ռուսերենն է, բայց և այնպես դրանք վառ երանգներով արտացոլում են հայկական իրականության ամենատարբեր դրսևորումները:
Միջոցառման ընթացքում հեղինակը և թարգմանիչը պատասխանեցին նաև հանդիսատեսի բազմաթիվ հարցերին, հեղինակը մանրամասներ հայտնեց իր առաջիկա ստեղծագործական ծրագրերի և սպասվող շնորհանդեսների մասին: Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց հյուրասիրություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
6370 դիտում
20:25 13-02-2018
Թբիլիսիում տեղի ունեցավ հայ անվանի գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 83-ամյակին նվիրված գրական երեկո. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4302 դիտում
21:57 21-03-2016
Տեղի ունեցավ «Փարոսները հայտնի և անհայտ» խորագրով գրական- երաժշտական երեկո՝ նվիրված Պոեզիայի միջազգային օրվան
Այս բաժնից
676 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
724 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
721 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են