4305 դիտում
21:57 21-03-2016
Տեղի ունեցավ «Փարոսները հայտնի և անհայտ» խորագրով գրական- երաժշտական երեկո՝ նվիրված Պոեզիայի միջազգային օրվան
Մարտի 21-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ գրական-երաժշտական երեկո՝ «Փարոսները հայտնի և անհայտ» խորագրով՝ նվիրված Պոեզիայի միջազգային օրվան:
«Հայաստանի պետական ֆիլհարմոնիան թեպետ համերգային կառույց է, սակայն մենք կարևորում և արժևորում ենք ժամանակակից պոեզիան: Ցանկանում ենք մեր գրողներին, ստեղծագործողներին հնարավորություն ընձեռել ժամանակ առ ժամանակ կապ հաստատել իրենց ընթերցողների հետ: Այս միջոցառման ընթացքում հնչեցին ինչպես բանաստեղծություններ, այնպես էլ նրանց խոսքերով գրված երգեր»,- ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը, ով նաև նկատեց՝ ստեղծագործող մարդն անընդհատյա կապի մեջ պետք է լինի հանդիսատեսի հետ, որպեսզի նորովի ընկալի կյանքի ռիթմը և այն արտացոլի իր ստեղծագործություններում:
Երեկոյին հանդիսատեսի դատին ներկայացվեց ինչպես ժամանակակից գրականության կայացած, իրենց ուրույն ձեռագիրն ունեցող բանաստեղծների, այնպես էլ գրականության դաշտ նոր մուտք գործող երիտասարդ գրողների գործեր` Սոնա Վան, Ղուկաս Սիրունյան, Հուսիկ Արա, Նանե, Խաչիկ Մանուկյան, Էդուարդ Հարենց, Նոնա Պողոսյան, Անի Տեր-Գուլանյան, Բենիկ Ստեփանյան, Նարինե Ավագյան, Առնելա Այվազյան, Ինգա Իսահակյան, Սուսաննա Հայուհի Ղազարյան:
Կարդացին՝ ասմունքողներ Սամվել Թոփալյանը, Անուշ Գալստյանը և հեղինակները: Միջոցառումը վարեց գրականագետ Անի Փաշայանը:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիան կարևորում է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, քանի որ սա լավ հնարավորություն է տարբեր սերունդների ստեղծագործողներին միավորելու մի հարկի տակ՝ միախառնելով երաժշտությունն ու պոեզիան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
565 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
697 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
976 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ