211652_close_icon
views-count1755 դիտում article-date 20:44 15-04-2021

Կոտայքի մարզում մեկնարկել է «Մեծ լուսավորիչը» խորագրով մարզային օլիմպիադան՝ նվիրված ականավոր գրող Խաչատուր Աբովյանի կյանքին, գրական գործունեությանը և «Վերք Հայաստանի» պատմավեպի ստեղծման 180-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կոտայքի մարզպետարանի և Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի համագործակցությամբ Կոտայքի մարզում ապրիլի 9-ից մեկնարկել է «Մեծ լուսավորիչը» խորագրով մարզային օլիմպիադան՝ նվիրված ականավոր գրող Խաչատուր Աբովյանի կյանքին, գրական գործունեությանը և «Վերք Հայաստանի» պատմավեպի ստեղծման 180-ամյակին:

Օլիմպիադան ընդգրկում է ՀՀ Կոտայքի մարզային դպրոցները: Անցկացվում է երեք փուլերով՝
միջդպրոցական, մարզային և եզրափակիչ:

Միջդպրոցական փուլի հերթական ենթափուլն այսօր անցկացվել է Հրազդանի տարածաշրջանի դպրոցների միջև՝ Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոցում: Նախապես հայտագրված 63 դպրոցներից մասնակցել են 18 –ը (Նաիրիի և Կոտայքի տարածաշրջաններում ենթափուլերն արդեն կայացել են): 

Օլիմպիադային ներկա էին Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Խաչատրյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արա Սիմոնյանը, վարչության մասնագետները, ինչպես նաև Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Ստամբոլցյանը, էքսկուրսավար Մարինե Խաչատրյանը և այլ հյուրեր:

Ա.Ստամբոլցյանի խոսքով՝ օլիմպիադայի նպատակը Խաչատուր Աբովյանի կյանքին ու գործունեությանը ծանոթացնելը, ավելի շատ աշակերտների Աբովյանի ազգասիրական և հայրենասիրական պատգամները փոխանցելն է՝ նշանավորելով «Վերք Հայաստանի» պատմավեպի ստեղծման 180-ամյակը:

«Մինչ օլիմպիադան Կոտայքի մարզպետի հետ աշխատանքային հադիպում ունեցանք և ուրախ ենք արձանագրել, որ Կոտայքի մարզպետարանի ու Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի
համագործակցությունն ավելի ընդլայնվեց, և այդ փոխգործակցության համատեքստում կարևոր սկիզբը այս տարի անցկացվող օլիմպիադայի մասշտաբային լինելն է: Այս տարի դպրոցների մասնակցության քանակով Կոտայքի մարզն առաջինն է: Լիահույս ենք, որ մեր համագործակցությունը շարունակական է լինելու, իսկ առանցքը՝ նախատեսվող կրթական-մշակութային միջոցառումները»,-ասել է Ա. Ստամբոլցյանը:

Մասնակից աշակերտներին հաջողություններ են մաղթել Խ.Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ինչպես նաև Կոտայքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մասնագետները: 

Այս և արդեն կայացած ենթափուլերի արդյունքներով մասնակից դպրոցներից եզրափակիչ փուլ են անցել Հրազդանի թիվ 2, Հրազդանի թիվ 12, Չարենցավանի թիվ 3, Աբովյանի թիվ 10 հիմնական, Պռոշյանի, Քասախի թիվ 1, Զորավանի, Նոր Գեղիի թիվ 1, Կամարիսի և Մայակովսկու միջնակարգ դպրոցների թիմերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր