9148 դիտում
12:16 01-02-2020
ԵԽԽՎ-ի՝ Հայաստանի հարցով համազեկուցողների հայտարարությունն ուղղակի ապտակ է ՀՀ-ին. Նորայր Նորիկյան
Հայտնի փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր[url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1266056820262953&id=100005759414165] էջում[/url] գրում է.
«Ամիսներ շարունակ ուղղակիորեն հրապարակավ ահազանգել եմ, որ անհրաժեշտ է հարցը կարգավորել վերանձնային հարթության մակարդակում՝ ապահովելով առավելագույնս իրավական պետությանը հարիր գործիքակազմ:
Այդպես էլ լսող չեղավ: Ճիշտ հակառակը...
Հիմա դրսից են մեզ դաս տալիս՝ ընդգծելով, որ բոլոր ինստիտուցիոնալ լիազորությունները պետք է գործեն ըստ օրենքի գերակայության և հարգվեն գործով և բառերով:
Այս հայտարարության ֆոնի վրա ակնկալում եմ, որ Նիկոլ Փաշինյանին այս գործընթացում այսպես դուխով խորհուրդ տվող «բարձր մակարդակի պրոֆեսիոնալ իրավախորհրդատուները» և ամենագետ քաղաքական փորձագետներն այժմ պատասխանեն, թե՞ այս իրավիճակը, ինչպես նշված է ԵԽԽՎ-ի հայտարարության մեջ, կարող է վնաս հասցնել միայն ամբողջ դատակա՞ն իշխանությանը, թե՞ մեր ողջ երկրին...
Մեզ պատասխանատու, կշռադատված ու հաստատակամ պետական կառավարում է անհրաժեշտ... »;
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
1234 դիտում
09:37 23-05-2019
ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունն արդյո՞ք հետևանքներ կունենա․ «168 ժամ»
Այս բաժնից
670 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
946 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
1105 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն