211652_close_icon
views-count42806 դիտում article-date 09:39 23-05-2019

Լարված իրավիճակ Լոռու մարզում. Վանաձոր քաղաքում երթուղային տրանսպորտի վարորդները գործադուլ են հայտարարել՝ հավաքվելով մարզպետարանի դիմաց. քաղաքացիները կանգառներից չեն կարողանում իրենց ուզած վայրերը հասնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 23-ին, հերթական անգամ բողոքի ակցիա է սկսվել Լոռու մարզում։ Վաղ առավոտից Վանաձորի երթուղային տրանսպորտային միջոցների վարորդները՝ ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում և հրաժարվում են դուրս գալ աշխատանքի։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Էլ չենք ձգում, գազի գինը պետք է էժանացվի։ Գազի գնի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավել տարբերություն ա տալիս։ Արդեն քանի օր է, մենք մեր տնեցիներից ենք պարտքով փող վերցնում, որ կարողանանք սպասարկենք բնակիչներին»։ Այս պահին Հայքի հրապարակում՝ Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի դիմաց, շարված են մեծ թվով ավտոմեքենաներ, ու մարդիկ պահանջում են հստակ պատասխան, բայց ոչ թե մակերեսորեն, այլ ռեալ, հակառակ դեպքում ասում են. «Եթե պետք է գիծ դուրս գանք ու մեր հարազատներից փող ուզենք, պլան փակենք, ավելի լավ ա՝ չաշխատենք»։ Հիմա սպասում են, թե պատկան մարմիններից ով է մոտենալու և իրենց խնդիրը ներկայացնի համապատասխան կառույցներին։ Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր