111580 դիտում
15:20 26-01-2024
Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում. Վանաձոր քաղաքի սկզբնամասում և Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին բարձիթողի վիճակ է. պատճառը մերկասառույցն է. տեղում օպերատիվորեն աշխատում են Լոռու պարեկները. ժամանել է Լոռու մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունվարի 26-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Սպիտակից դեպի Վանաձոր և դեպի Ստեփանավան ավտոճանապարհին տիրում է բարձիթողի վիճակ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը ճանապարհը սպասարկող ճանշինականների կողմից աշխատանքին փնթի մոտեցումն է:
Խցանումը անցնում է Սպիտակից դեպի Վանաձոր՝ մոտ 3 կմ, Վանաձորից Ստեփանավան էլ՝ 2,5 կմ:
Տեղում լարված իրավիճակում միայն աշխատում են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայութան ավագ տեսուչ Ռազմիկ Ասատրյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանի , դասակի հրամանատար Վահագն Սարգսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ում հանձնարարականով մարզպետարանի համապատասխան բաժնի ծառայողները արդեն հեռախոսակապով փորձում են հայտնաբերել ճանապարհը սպասարկող ճանշինի պատասխանատուներին, որպեսզի գան ու այս «աջափսանդալ» վիճակը վերացնեն, իսկ նշված հատվածներում ճանապարհն ամբողջությամբ պատված է մերկասառույցով, և միայն պարեկների օպերատիվ ու ճիշտ գործողությունների արդյունքում է, որ վթարներ տեղի չեն ունենում, հակառակ դեպքում եթե պարեկներն ուշադիր չլինեն, շատ վարորդներ, իրար չզիջելով, ավտովթարների հեղինակ կդառնան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 424+
424+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
78480 դիտում
22:56 12-01-2022
Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Արտաշավանի հատվածում բարձիթողի վիճակ է. պատճառը ճանապարհի մերկասառույցն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ