211652_close_icon
views-count2772 դիտում article-date 10:25 23-05-2019

Զտում՝ հայ­կա­կան տար­բե­րա­կով. ինչ­պե՞ս բա­ցա­ռել խտրա­կա­նու­թյունն ու կա­մա­յա­կա­նու­թյու­նը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տեղեկացմամբ, խորհրդարանն սկսել է vetting-ի (դատավորների զտման) նախագծի մշակումը, բայց առայժմ զերծ է մնացել մանրամասներ ասելուց։ «Նույնիսկ ուրվագծվող բաների մասին չեմ ուզում ասել, բայց հնարավորինս սեղմ ժամկետներում մենք կունենանք նախագիծ»,- նշել է Մակունցը։ Սա ակնհայտորեն կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթի արձագանքն է։ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցության ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես կոչված, vetting-ի: Vetting-ն արտառոց մի գործընթաց չէ, այն արդեն իրականացվել է աշխարհի մի շարք երկրներում, պայմանական ասած՝ ատեստացիա է, որը չանցած դատավորները գնում են տուն։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս գործընթացում անպայմանորեն երկու սկզբունք պետք է պահպանվի՝ խտրականության և կամայականության բացառումը։ Արդյո՞ք այսօրվա Հայաստանում նման բան հնարավոր է։ Սկզբունքորեն դատաիրավական բարեփոխումների օգտին հանդես են գալիս բոլորը՝ թե՛ հայաստանյան քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակությունը, թե՛ մեր երկրի արտաքին գործընկերները. ամբողջ խնդիրն այն է, որ վստահություն չի ներշնչում այն ճանապարհը, որն ընտրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Vetting-ի անհրաժեշտության մասին Փաշինյանը խոսեց միայն այն ժամանակ, երբ դատարանը որոշում կայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին։ Սա, իր հերթին, ռիսկեր է ծնում, որ Փաշինյանի մոտեցումը քաղաքականապես մոտիվացված է, մանավանդ, որ վարչապետը գնաց անթույլատրելի քայլի՝ փորձեց փողոցի միջոցով ճնշում գործադրել արդարադատության համակարգի վրա։ Այս պարագայում դժվար է խոսել խտրականության ու կամայականության բացառման մասին, և արդյունքում մենք կարող ենք ստանալ ոչ թե բարեփոխումներ, այլ դատական այսօրվա խամաճիկային համակարգի փոխարինումը նույն որակն ունեցող այլ համակարգով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր