706 դիտում
10:55 18-06-2024
Բացառել «կարմիր բերետներ»-ի ներկայությունը հավաքներին. Իրավապաշտպան ՀԿ-ներ
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն հրապարակել են համատեղ հատուկ զեկույց՝ հունիսի 12-ին Երևանում՝ Ազգային ժողովի նստավայրի մոտ տեղի ունեցած հավաքի և ոստիկանության գործողությունների վերաբերյալ։
Կատարված մանրազննին հետազոտության արդյունքում զեկույցն անդրադառնում է հավաքի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին և ոստիկանության գործողություններին, որոնց բազմաթիվ դրվագներ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքներ։
«Արձանագրված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ նռնակների կիրառումը ոստիկանապետ Ա․ Հովհաննիսյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Ա․ Բաբայանի ուղիղ հրամանով է տեղի ունեցել»,-ասված է զեկույցում։
Արձանագրված փաստերը հաշվի առնելով՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը և Հայաստանի հելսինկյան կոմի տեն առաջարկում են.
Բացառել հատուկ նշանակության գումարտակի ծառայողների («կարմիր բերետներ») ներկայությունը հավաքներին, քանի դեռ չեն ներկայացվել համոզիչ փաստարկներ, որ ներկա անձնակազմը անցել է վերապատրաստում, տիրապետում է մարդու իրավունքների չափանիշներին և կարող է հավասարակշռ ված ծառայություն տանել։
Անհապաղ և հասարակության համար թափանցիկ ծառայողական քննություն անցկացնել՝ ոստիկանության կողմից թույլ տրված բռնարարքների և այլ իրավախախտումների, ներառյալ հավաքի մասնակիցների ուղղությամբ հատուկ միջոց չհանդիսացող տարբեր առարկաներ նետելու և լրագրողների մասնա գիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի գործողությունների առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնել՝ առանց օրենքով նախանշված հիմքերից որևէ մեկի առկայության հատուկ միջոցներ կիրառելով լիազորությունները չարաշահելու հանցակազմի հատկանիշներով։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ խուսափել հապճեպ ու միակողմանի հայտարարություններից, օբյեկտիվ քննություն իրականացնել երկու կողմերի գործողությունների առնչությամբ։ Չենթարկվել իշխանությունների՝ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված և ոչ իրավաչափ պահանջներին և հայտարարություններին։
Խաղաղ հավաքների կազմակերպիչ ներին՝ բազմամարդ հավաքների ընթացքում ներգրավել անհրաժեշտ քանակի հավաքի կարգադրիչներ, ապահովել վերջիններիս և հավաքի ղեկավարների միջև մշտական կապը և համագործակցությունը ոստիկանության հետ՝ հավաքի ընթացքը խախտող անձանց մեկուսացնելու նպատակով։

Նմանատիպ նյութեր
2772 դիտում
10:25 23-05-2019
Զտում՝ հայկական տարբերակով. ինչպե՞ս բացառել խտրականությունն ու կամայականությունը․ «Փաստ»
1270 դիտում
07:50 26-10-2023
Համակարգային առումով խնդիրներին լուծում չի տրվում. «Փաստ»
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
712 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»