211652_close_icon
views-count2536 դիտում article-date 12:24 23-05-2019

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում. ՍԴ

Սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ դիմումը ՍԴ է մուտքագրվել մայիսի 20-ին և գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։ ՍԴ հայտարարությունում ասվում է. «Ի պատասխան մի շարք հարցումների ՀՀ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով), ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։ Դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։ Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներում»:

Նմանատիպ նյութեր