65394 դիտում
18:19 23-05-2019
Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում վերացել է զոռբայութունն ու սեփականության խլոցիները, Իջևանի քաղաքապետի գործողություններն այլ բան են հուշում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին ամիսներին կառավարությունը աշխատանքներ է տանում հանրապետությունում կանխելու արտագաղթը և խրախուսելու ներգաղթը:
Այսօր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] է դիել Իջևան քաղաքի բնակիչ, Իջևանի ավագանու անդամ 56-ամյա Վալերի Մելիքբեկյանը և խնդրում է կառավարության, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը, որպեսզի վերջ դրվի Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի կողմից պաշտոնական դիրքի օգտագործումը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Վ. Մելիքբեկյանն ասում էր. «2014-16 թվականներին որպես 50 տոկոս բաժնեմաս ձեռք եմ բերել Իջևան քաղաքի Անկախության 13/41 հասցեում գործող տարածքը:
Բաժնետեր ընկերոջս հետ որոշել էինք 50-ից ավելի աշխատատեղով առևտրի կենտրոն կառուցել այդ հատվածում: Ամեն ինչ հարթ էր գնում մինչև այն պահը, երբ Իջևանի քաղաքապետ Վ. Ղալումյանը տարբեր մարդկանց միջոցով հորդորում էր, որ այդ տարածքը վաճառեմ իրեն: Իմ մերժումներից հետո սկսվեցին իսկական արհեստական խոչընդոտներ ստեղծվել քաղաքապետի կողմից:
Տարիներ շարունակ ամբողջ օրերս անցկացրել եմ դատարանների դռներում: Քաղաքապետը դիմել էր դատարան, որտեղ ի օգուտ վճիռ էին կայացրել, հետո ամենաբարձր ատյաններ ես եմ դիմել ու բոլորը որոշում են կայացրել ի օգուտ ինձ ու երբ փորձեցինք սկսել աշխատատեղի բացման ուղղությամբ աշխատանքներ կատարել, քաղաքապետը նորից սկսեց արհեստական խոչընդոտներ ստեղծել:
Բաժնետեր ընկերս նադայել լինելով քաղաքապետի քայլերից , դուրս եկավ ու 2019 թ.-ից որպես 100 տոկոս բաժնետեր ես եմ հանդես գալիս: Քաղաքապետի ապօրինության մասին տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին, որտեղ էլ քննություն է կատարվել ու նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Բայց միևնույն է ՝ քաղաքապետը 2 ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու պնդում է, որ կյանքի գնով էլ լինի, էդ տարածքը իրենով է անելու: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միշտ հայտարարում է, որ Հայաստանում անցել է զոռբայությունը, մարդիկ պաշտպանված են օրենքով ու նրանք կարող են ազատ՝ օրենքի շրջանակում, զբաղվել ցանկացած բիզնեսով:
Հիմա ինչ է ստացվում. Ես ուզում եմ աշխատատեղեր ստեղծել, իսկ Իջևանի քաղաքապետը առաջնորդվում է զոռբայությամբ, խլոցիով:
Սաղ Իջևանն էլ գիտի, որ էս տարածքում առևտրի կենտրոն սարքելուց հետո 50-60 աշխատատեղ է բացվելու: Կոչ-խնդրանքս ուղղում եմ վարչապետ Ն. Փաշինյանին, որպեսզի իր հանձնարարությամբ ուսումնասիրեն այս խնդիրը ու կհամոզվեն, որ պետական պաշտոնյան, օգտագործելով պաշտոնական դիրքը, անհարկի արհեստական խոչընդոտներով փորձում է մեզանից խլել մեզ պատկանող հողատարածքը:
Հուսով ենք , որ կառավարությունը օպերատիվորեն կարձագանքի մեր բարձրացրած խնդրին և վերջապես կլուծվի այս խնդիրը;
Ֆոտոլրագրողի հարցին, թե Վ. Մելիքբեկյանը կատարվածի մասին տեղեկացրե՞լ է Տավուշի նորընտիր մարզպետ Հայկ Չոբանյանին, նա հայտնեց. «Տեղեկացրել եմ, ու առաջիկայում էլ խնդրանքով դիմելու եմ մարզպետին, որպեսզի էլ չսպասենք ընդունելության օրվան, արտահերթ ընդունի և խնդիրը ներկայացնեմ նրան:
Ուզում եմ հավատալ, որ եթե մարզպետը օբյեկտիվ մոտեցում ցուցաբերի, հարցի լուծումը էլ վարչապետին չի հասնի»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1354 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)