1244 դիտում
19:16 23-05-2019
Տեղի կունենա հանդիպում լրագրող, արձակագիր, «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի հեղինակ Վասակ Դարբինյանի հետ
«Բուկինիստ» ընկերությունը մայիսի 24-ին, ժամը՝ 18:00 հրավիրում է «Բուկինիստ» գրախանութ-սրճարան (Մաշոցի 20)՝ ներկա գտնվելու լրագրող, արձակագիր «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի հեղինակ Վասակ Դարբինյանի հետ հանդիպում-քննարկմանը:
Առիթը նրա նոր գիրքն է՝ «Վանոյի հետ և առանց Վանոյի»: Հեղինակը 28 զրուցակիցների միջոցով՝ գրողներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, լրագրողներ, իրավաբաններ, ներկայացնում է տվյալ ժամանակաշրջանի ամենավառ ու քննարկվող անհատներից մեկին՝ Վանո Սիրադեղյանին:
Ըստ Վասակ Դարբինյանի, «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի նպատակը Վանո Սիրադեղյանին գովերգելը չէ, ավելին՝ ասում է, որ իր զրուցակիցներին նույնիսկ դրդել է անողոքաբար բացահայտել գրքի գլխավոր հերոսի նաև բացասական կողմերը: Հեղինակի բուն նպատակը առավել ընդգրկուն է՝ Վանո Սիրադեղյանի մասին զրույցների միջոցով ներկայացնել տվյալ ժամանակաշրջանի անուցուդարձն ու տրամադրությունները:
Հանդիպում-քննարկմանը ներկա են լինելու նաև Վասակ Դարբինյանի զրուցակիցները:
[b]«Բուկինիստ» ընկերություն[/b]
Նմանատիպ նյութեր
7330 դիտում
22:27 18-09-2016
Ճանաչված լրագրող, գրող Վասակ Դարբինյանի նամակը Սերժ Սարգսյանին
8643 դիտում
23:22 23-02-2018
Կայացել է Հայկ Դարբինյանի «Երգեր Ջեյնի մասին» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
541 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
625 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք