Մոլդովայում պարգևատրվել է «Ադապտացիա» ուսանողական ֆիլմը
Օրերս ավարտվեց Մոլդովայի մայրաքաղաքում տեղի ունեցած ՛՛Կլասսֆեստ՛՛ միջազգային կինոփառատոնը, որտեղ ուսանողական ՛՛Ադապտացիա՛՛ (ռեժ.՝ Մաննե, պրոդյուսեր՝ Արարատ Գրիգորյան ) ֆիլմը ստացավ ՛՛ Լավագույն Հայկական Ֆիլմ ՛՛ Մրցանակը:
Ուսանողական ֆիլմը արդեն 12-րդ անգամ է պարգևատրվում միջազգային բեմից :
Հեղինակը ֆիլմը ավարտել է դեռ երկու տարի առաջ և այն մինչ օրս շրջագայում է տարբեր երկրներում : ՛՛Ադապտացիա՛՛ն Երևանի իմպրեսսիոնստական դիմանկարն է :
Մաննեն հեղինակել է նաև ՛՛Ճայը ՛՛ էքսպերիմենտալ ֆիլմը, որով նա շուտով կմասնակցի Ռուսաստանում հայտնի ՛՛ Ոսկե Ասպետ՛՛ և ՛՛Փրկենք ու Պահպանենք ՛՛ Միջազգային կինոփառատոներին : ՛՛Ճայը՛՛ ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Աթենքում, ապա ցուցադրվեց Ալբանիայում :