211652_close_icon
views-count1776 դիտում article-date 13:18 24-05-2019

Ժերար Պիկե. «Էնֆիլդի» մղձավանջը դեռ երկար ենք հիշելու

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հիշել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Լիվերպուլից» կրած ջախջախիչ պարտությունը՝ 0:4: «Մենք պետք է մրցաշրջանը հաջող ավարտեինք: Երբ նման բան է տեղի ունենում, գրեթե բոլորը չարացած են լինում: Կարծում եմ, որ հոգեբանական առումով որոշների վրա ազդեց անցած տարի Հռոմում տեղի ունեցածը, քանի որ այն վերջերս էր եղել: Առաջին գոլը շատ արագ ստացվեց, ենթագիտակցորեն դա Հռոմը հիշեցրեց: Հետո երկրորդ խաղակեսում երկու արագ գոլ եղավ, և դա արդեն չափազանց նման էր Հռոմին: Իհարկե, մրցակիցը շատ ինտենսիվ պրեսինգի էր դիմում, «Էնֆիլդն» էլ իր դերն էր խաղում: Մենք պարզապես չկարողացանք խաղալ: Այդպես երբեմն պատահում է: Դա շատ ծանր օր էր: Ուշքի գալու համար մեզանից շատ ժամանակ պահանջվեց: Շատ օրեր են անցել, սակայն մենք մինչև հիմա դեռ չենք մոռացել այդ պարտությունը: Այդ մղձավանջը դեռ երկար է մեր երազներում լինելու: Բայց պետք է առաջ շարժվենք: Դա մղձավանջ էր, և պետք է հաշտվել դրա հետ, քանի որ նման բան կարող է պատահել: Պետք է հասկանալ, թե ինչու դա տեղի ունեցավ, որպեսզի դրանից դասեր քաղենք, քանի որ մտադիր ենք վերադառնալ Չեմպիոնների լիգայի գավաթի ետևից», ասել է Պիկեն:

Նմանատիպ նյութեր