1838 դիտում
16:49 24-05-2019
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ վարչապետի առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարին
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության վարչապետի Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդի հետ, որին ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։
Նախարարը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից տրվող աջակցությունը՝ ներկայացնելով հաջող համագործակցության մի քանի օրինակներ։ Նախարարը մասնավորապես կարևորել է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» հետ համագործակցությունը կորպորատիվ կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու գործում՝ ներկայացնելով թե՛ ընկերությունների հետ տարվող աշխատանքները և թե՛ պետական կարգավորումների շրջանակը։
Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերի արդյունքում ընդհանուր առմամբ գործարար համայնքի շրջանում ձևավորված են դրական սպասումներ և ընդգծել․ «Կասկած չկա, որ բիզնեսը Հայաստանում կարող է ունենալ ազատ մուտք ցանկացած գործունեության համար, և մրցակցային պայմանները հավասար են բոլորի համար»։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ կարևոր է, որ Միացյալ Թագավորության հետ համագործակցությունը շարունակականություն ունի, ինչն էլ թույլ է տալիս, որպեսզի ժամանակը և ջանքերը մեկտեղվեն առաջնահերթ հարցերի ուղղությամբ, քանի որ խնդիրները ժամանակի ընթացքում փոփոխվում են։
Կողմերը քննարկել են խոշոր ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր, այդ թվում՝ ներդրողների կարիքների աջակցման կազմակերպությունների գործունեությունը։
Նախարարը Մարկ Փրիթչարդի հետ քննարկել է նաև առևտրի և ներդրումների խթանման աշխատանքներում համագործակցության ձևաչափերի արդյունավետության բարձրացման եղանակները։
Հայաստանում Միացյալ Թագավորության վարչապետի առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Տիգրան Խաչատրյանին արդյունավետ քննարկման համար։
Նմանատիպ նյութեր
4142 դիտում
20:59 07-06-2018
Նախագահն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի՝ Առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատարին
2295 դիտում
14:25 14-02-2018
Նախարարը հանդիպել է Հայաստանում և Վրաստանում ՄԹ առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատարին
2311 դիտում
21:30 05-10-2017
Կառավարության ղեկավարն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության առևտրի հարցերով նորանշանակ հանձնակատարին
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»