1565 դիտում
17:50 24-05-2019
ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը հանձնարարել է ուժեղացված ծառայություն իրականացնել վերջին զանգի կապակցությամբ
Մայիսի 24-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին նախորդ շաբաթվա կատարված աշխատանքները, հանձնարարականների կատարման ընթացքը, տրվեցին նոր հանձնարարականներ:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը զեկուցեցին մայիսի 17-24-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական և այլ աշխատանքների մասին:
Ըստ ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանի զեկույցի՝ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունը ստացել է 17503 զանգ, 789 դեպք-պատահար, որից 79-ը՝ արտակարգ բնույթի:
ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանի զեկույցի համաձայն՝ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 18 զանգ, որից 12-ը՝ Երևանից, իսկ 6-ը՝ ՀՀ տարբեր մարզերից: Հոգեբանական ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն, ծառայությունում իրականացվել է հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական 7 հետազոտություն:
Խորհրդակցության ավարտին փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ամփոփեց խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Վ. Գաբրիելյանը ներկայացրեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությունը, համաձայն որի՝ այս օրերին Երևանի և մարզային փրկարարական վարչությունների այն ՀՓՋ-ները (հրշեջ-փրկարարական ջոկատներ), որոնք մոտ են տեղակայված հանրակրթական դպրոցներին, ուժեղացված ծառայություն պետք է իրականացնեն՝ կապված կրթօջախներում ավարտական միջոցառումների հետ: Բելառուսի Հանրապետությունում հուլիսի 4-13-ը կանցկացվի պատանի հրշեջ-փրկարարների միջազգային առաջնությունը, որի կապակցությամբ Վ. Գաբրիելյանը պատասխանատու ստորաբաժանումներին հանձնարարեց ինչպես հարկն է պատրաստվել՝ հավուր պատշաճի ներկայանալու համար:
Քննարկվեց նաև Լոռու մարզի Շամուտ բնակավայրից դեպի Աթան տանող բնակավայրի ճանապարհի վրա գտնվող ակտիվ սողանքային գոտու հարցը: Այն առավել վտանգավոր է դարձել նախորդ տարվա վերջին՝ հողի ջրհագեցման հետևանքով և սպառնում է հանրապետական նշանակության ճանապարհի փակմանը: Խնդրի լուծման նպատակով այժմ իրականացվում են երկրաբանական հետազոտություններ: Վ. Գաբրիելյանը Լոռու մարզային փրկարարական վարչությանը հանձնարարեց աշխատանքներն արագացնելու համար անել հնարավոր ամեն ինչ՝ ողբերգական դեպքերից խուսափելու համար:
Հանդիպման ընթացքում տրվեցին նաև այլ հանձնարարականներ, որոնք, մասնավորապես, վերաբերում էին ծառայության կարգապահական հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
4653 դիտում
15:07 02-06-2022
Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի՝ «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»