108759 դիտում
13:44 28-05-2019
Արաբկիրի ոստիկանության համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների տեղեկությունները հավաստի էին. Mercedes G «գոլդ» համարանիշներով ավտոմեքենայում հայտնաբերվել է թմրամիջոց. վարորդը փոխտնօրեն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի12-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից թմրամիջոց հայտնաբերելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 04։30-ի սահմաններում Արաբկիրի ոստիկանության համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկից Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 39-ամյա Վարդան Ղազարյանին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինը եղել է Mercedes G մակնիշի 001 QO 02 համարանիշի ավտոմեքենայով։ Ավտոմեքենայում եղել են նաև Երևանի բնակիչներ՝ 33-ամյա Արա Բաղդասարյանը. և 27-ամյա Մամիկոն Օհանջանյանը։
Ավտոմեքենայի նախնական զննությամբ այնտեղ հայտնաբերվել է «Մետամֆետամին» տեսակի թմրամիոցի նմանվող սպիտակ զանգվածով փաթեթ, իսկ վարորդի նստատեղի հատակի ռետինե ծածկոցի վրա՝ նույն թմրամիջոցի զանգված։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Օհանջանյանը ոստիկաններին հայտնել է. որ հայտնաբերված «Մետամֆետամին»-ը հանդիսանում է «Կրիստալ» թմրամիջոց և պատկանում է իրեն։
Ոստիկանները թմրամիջոցն առգրավել են և նշանակվել են դատաքիմիական և դատաքրեագիտական փորձաքննություններ։
Նշված անձինք բաց են թողնվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ղազարյանն աշխատում է Երևանում գործող «Վաս Գրուպ» ընկերության փոխտնօրեն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+