211652_close_icon
views-count1728 դիտում article-date 09:49 29-05-2019

Առաջին անգամ Արցախից որևէ պաշտոնյա չմասնակցեց մայիսի 28-ի միջոցառումներին․ «Ժողովուրդ».

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջին հանրապետության 101-ամյակի կապակցությամբ երեկ ավանդաբար միջոցառումներ էին կազմակերպված տարբեր վայրերում, որոնցից ավելի մեծամասշտաբ էին Սարդարապատում և Բաշ-Ապարանում կազմակերպված միջոցառումները: Սարդարապատի միջոցառումներին ներկա էր իշխանական վերնախավը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Իսկ ահա Ապարանում կազմակերպված միջոցառումն ավելի փոքրաթիվ էր: Սակայն թերևս առաջին անգամ Արցախը պաշտոնապես չմասնակցեց Հայաստանում տեղի ունեցած տոնական միջոցառումներին, իսկ դա իսկապես խորհելու տեղիք է տալիս: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Արցախի նախագահ խորհրդական Դավիթ Բաբայանին, վերջինս սակայն խուսափեց հստակ պատասխանել` հրավեր եղել է, թե ոչ` միայն ընդգծելով, թե նախագահ Բակո Սահակյանի զբաղվածության պատճառով, ընտրվել է այս ձևաչափը: «Դուք գիտեք, որ Արցախում են գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները և նախագահը նրանց հետ հանդիպումներ է ունեցել: Միայն դա է պատճառը, հետին միտք փնտրել պետք չէ: Այս անգամ ընտրվեց այդ ձևաչափը»,- նշեց Բաբայանը: Եվ չնայած Դավիթ Բաբայանը նախագահի բացակայությունը պարզաբանում է վերջինիս զբաղվածությամբ, սակայն ընդգծենք, որ առհասարակ Արցախից որևէ պաշտոնյա երեկ չի մասնակցել միջոցառումներին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր