1490 դիտում
10:25 30-05-2019
Ինչու դատավորները ԲԴԽ-ին մեղադրեցին անգործության մեջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 27-ին դատավորների ժողովում ընդունված հայտարարությունը՝ ԲԴԽ-ի անգործության մասին, լուրջ քննարկման առիթ է դարձել ԲԴԽ-ի անդամների միջև:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ԲԴԽ անդամներից ոմանք ներքին կարգով խոսել են դատավորների հետ և հետաքրքրվել, թե ինչու են նման բան արել: «Գագիկ Հարությունյանը հրաժարական էր տվել, գնացել էր, իսկ մենք էլ կարող էինք այդ ամենից հետո Ձեզ հետ համագործակցված աշխատել, բայց Դուք ժողով արեցիք ու ԲԴԽ-ին ասեցիք, որ կառույցը անգործության է մատնված», -ընդգծել են ԲԴԽ անդամները:
Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներից շատերն էլ ԲԴԽ անդամներին բացատրել են, որ իրենց քայլը պայմանավորված է եղել ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի՝ դատական համակարգի հասցեին կոշտ հայտարարություններով:
Ու միայն դրանից հետո են դատավորները որոշել արտահերթ ժողովի տեքստում ընդգծել, որ ԲԴԽ-ն անգործության է մատնված:
Իսկ ահա ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն իր խոսքում նշել էր. «Ի պաշտոնե մենք ստանում ենք որոշակի տեղեկություններ անձանց մասին, որտեղ գրված է ընդհանուր արտահայտություն, որ անձն ունի կոռուպցիոն հակումներ: Այստեղ ինձ մոտ մեծ հարցական նշան է առաջանում, ուրեմն այստեղ պետք է երկու բան անել. կամ օպերատիվ հետախուզական միջոցներով այդ կոռուպցիոն հակումները պարզել և այդ անձին անարգանքի սյունին գամել, կամ անել կաշառքի պրովոկացիա, ինչպես Վրաստանում էին անում: Եթե անձը ունի կոռուպցիոն հակումներ, ապա այդ հակումները բացահայտել, կոնկրետ գործով բռնել և կրկին անարգանքի սյունին գամել»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1225 դիտում
09:00 24-10-2024
Փաշինյանի հակառուսական քարոզչությունը տալիս է իր արդյունքները. «Փաստ»
847 դիտում
08:41 24-10-2024
Հայ կինոռեժիսորի ֆիլմի հաջողությունը՝ Մոսկովյան կինոփառատոնում. «Փաստ»