2242 դիտում
14:14 30-05-2019
Կառավարության կառուցվածքի վերաբերյալ նոր օրենքը մտավ ուժի մեջ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ուժի մեջ է մտնում կառավարության կառուցվածքի վերաբերյալ նոր օրենքը։
«Սա, ըստ էության, 17 նախարարության կազմով մեր վերջին նիստն է, ուզում եմ բոլոր մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար։ Նրանք, ովքեր կշարունակեն իրենց աշխատանքը, հաջողություն եմ մաղթում, նրանք, ովքեր չեն շարունակի իրենց աշխատանքը, ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար», - ասաց նա։
Վարչապետն ընդգծեց, որ այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք արվել են, շատ երկար քննարկվել են, վերլուծվել են, ու դա ճիշտ որոշում է։
«Ու համոզված եմ, որ ճիշտ որոշման արդյունքում մենք ունենալու ենք դրական արդյունքներ, այն առումով, որ մեծանալու է կառավարության աշխատանքի որակը, որից, եկեք խոստովանենք՝ մենք ինքներս էլ գոհ չենք, մեծանալու է կառավարության մոբիլության մակարդակը ու, ի վերջո, նաև պետք է խթան հանդիսանա տնտեսական այն տեսլականի իրականացման համար, որոնք նախանշված են կառավարության ու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Կառավարությունը կունենա հետևյալ կազմը.
Արտաքին գործերի նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Արդարադատության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն
Բնապահպանության նախարարություն
Առողջապահության նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:
Նմանատիպ նյութեր
3615 դիտում
12:57 01-10-2016
Սերժ Սարգսյանը ստորագրել է կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքը
1143 դիտում
13:11 16-05-2019
ՀՀ նախագահը ստորագրել է կառավարության կառուցվածքի փոփոխության օրենքը
Այս բաժնից
460 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
871 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում