1561 դիտում
16:41 30-05-2019
Թամանյանի թոռը Հայաստան է ժամանել Ալեքսանդր Թամանյանի թանգարան- ինստիտուտը վերաբացելու ակնկալիքով
Մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանյանը, Լոնդոնից Երևան է ժամանել Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը վերաբացելու ակնկալիքով:
Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը ստեղծվել է ՀՀ կառավարության 2002 թվականի որոշմամբ։ ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 31-ի որոշմամբ «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվել է` միանալով «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Թանգարանի լրիվ անվանումն է «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Գագիկ Թամանյանի խոսքով՝ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը փակվել է 2016 թվականին՝ ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Նարեկ Սարգսյանի ուժերով: «Ալեքսանդր Թամանյանին առնչվող հազարից ավելի ցուցանմուշներ կային այնտեղ, իսկ այժմ ոչ մի ցուցանմուշ չկա: Խոստացել էին, որ վերակազմավորվելիք կառույցը կրելու է Ալեքսանդր Թամանյանի անունը, սակայն այդպես չեղավ: 2016 թվականից սպասում եմ, որ ինչ-որ բան կլինի թանգարանի վերաբերյալ: Եկել եմ Հայաստան՝ պայքարելու այս անարդարության դեմ, և դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին»,-նշում է Գագիկ Թամանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում բազմաթիվ շենքեր կան, որոնք կարելի է օգտագործել որպես Ալեքսանդր Թամանյանի թանգարան, և այդ հարցով դիմել է պետական այրերին, սակայն այժմ դժվարությունների է բախվում: Ցանկություն ուներ հանդիպելու Հայկ Մարությանին, սակայն հանդիպել է քաղաքապետարանի աշխատակիցներից մեկին, ով խոստացել է քաղաքապետին ներկայացնել խնդիրը: Գագիկ Թամանյանի խոսքով՝ ինքը վստահ չէ, որ սայլը տեղից կշարժվի:
«Կարծում եմ, որ Թամանյանի մեծության մարդը պե՛տք է ունենա իր անձնական թանգարանը: Նրա հետ կապված բազմաթիվ արժեքավոր նմուշներ կան, որոնք այսօր որևէ տեղ չեն ցուցադրվում: Հայաստանում չի գտնվի որևէ մեկը, ով կասի, թե Թամանյանն արժանի չէ առանձին թանգարանի»,-նշում է Գագիկ Թամանյանը:
Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտն իրականացնում էր Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական ժառանգության ըստ պատշաճի պահպանումը և մասսայականացումը, Ալեքսանդր Թամանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող արխիվային, լուսանկարչական, գծագրական, պատմատնտեսական, անձնական և ցուցադրական այլ նյութերի հավաքումը, պահպանումը և հաշվառումը, վերականգնումը, համակարգումը և դրանց հիման վրա գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, Ալեքսանդր Թամանյանի գործունեության ազդեցության ուսումնասիրումն արվեստի, տնտեսության, Հայաստանի միջազգային ճանաչման, հնագիտության և այլ ասպարեզներում։
Նմանատիպ նյութեր
1662 դիտում
10:09 25-02-2016
Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտն առաջիկայում ծրագրվում է փակվել. «Ժամանակ»
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան