9359 դիտում
18:33 30-05-2019
Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին. NEWS.am
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազության բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Այս տեղեկությունը [url=https://news.am/arm/news/515614.html]NEWS.am[/url]–ի հետ զրույցում հաստատեցին գլխավոր դատախազությունից։
Խոսքը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու, նրա և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ դատախազության ներկայացրած բողոքների մասին է:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/515614.html]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1334 դիտում
21:37 18-06-2020
Դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի Ռոբերտ Քոչարյանին 2 մլրդ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ
1700 դիտում
14:08 09-09-2019
ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան. Դատախազություն
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»