211652_close_icon
views-count866 դիտում article-date 20:48 30-05-2019

Երևանում անցկացվել է ուսուցողական սեմինար «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիր Հայաստան նախաձեռնությունը ստորագրող համայանքների ներկայացուցիչների համար

Մայիսի 30-ին Երևանում անցկացվեց ուսուցողական սեմինար «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիր Հայաստան նախաձեռնությունը ստորագրող համայանքների ներկայացուցիչների համար: «ԿԷԶԿՊԳԾ մշակում՝ ելակետային իրավիճակի գնահատում և կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միջոցառումների ակնարկ» խորագրով սեմինարին մասնակցեցին համայնքների տասնյակ ներկայացուցիչներ: Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը տեղեկացրեց՝ սա հերթական վերապատրաստումն է. դասընթացները բավականին օգտակար են. «Երբ խոսում ենք համայնքների կայուն զարգացման, խելացի համայնք թեմաներով, այս ամենը փոխկապակցված են: Ժամանակն է, որ միասնական տեսլական ձևավորենք համայնքների զարգացման առումով, որը բոլոր մոտեցումները ներառում է և՛ խելացի համայնք, և՛ էներգաարդյունավետ համայնք, և՛ կայուն զարգացող համայնք, համայնքային տնտեսության զարգացում: Սրա համար ամենակարևորը մարդիկ են, որ այդ տեսլականը պետք է իրագործեն ու հանրությանը մատուցեն»: Էմին Երիցյանը կարևորեց, որ Քաղաքապետերի դաշնագրի շրջանակներում արդեն ձևավորվում է մի համքարություն, համայնքներում գործող մարդկային ռեսուրսի, թիմի ուժերով և փորձագետների գլխավորությամբ, և այս մեծ թիմը ժամանակի մեջ կկոնսոլիդացվի փորձառությամբ ու կարողությունների զարգացմամբ: ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժին պետ Կարեն Բակոյանն նշեց, որ լավ կլինի՝ այն, ինչ համայնքների ներկայացուցիչները ստանում են այս միջոցառման ընթացքում, կկիրառեն նաև իրենց համայնքներում. «Տեսնում եմ, որ մասնակիցների կազմը տարեցտարի ավելի մասնագիտական է դառնում: Այսինքն՝ արդեն իրականացնելու պահն է, ոչ թե քաղաքական որոշում կայացնելու: ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների նախարարության Էներգաարդյունավետության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ Վահագն Աթայանը նշեց. «Գործընթացը ցույց է տալիս ընդլայնման միտումներ: Համայնքների կողմից շատ է կարևորվում էներգետիկ զարգազման և կլիմայի փոփոխությունների մեղմման գործընթացը: Վստահ եմ, որ սեմինարի ընթացքում համայնքների ներկայացուցիչների ձեռք բերած գիտելիքները կլինեն օգտակար համայնքներում գործողությունների ավելի արդյունավետ և պատշաճ կերպով իրականացնելու համար»: Հայաստանում ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց կայուն էներգետիկ զարգացման գործողությունների պլանի մշակման և իրականացման 10 հիմնական տարրերը՝ համայնքային կառույցների ստեղծումն ու էներգետիկ կառավարիչների գործառույթները: Երկօրյա սեմինարի մասնակիցները կստանան նաև գործնական հմտություններ ջերմոցային գազերի արտանետումները և կլիմայական ռիսկերը նվազեցնելու, շենքերում էներգաարդյունավետության, փողոցային լուսավորության համակարգում էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման հարցերի վերաբերյալ: Դասընթացի ընթացքում քննարկվեց նաև ՀՀ համայնքների՝ հունիսի 17-21-ը ԵՄ կայուն էներգետիկայի ավանդական շաբաթվան մասնակցության հարցը: Նախատեսվում է ՀՀ համայնքներում էներգիայի օրերի կազմակերպում: «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» (CoM East) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Արևելյան գորխընկերության 6 երկրներում: Ծրագրի հիմնական նպատակներն են. Դաշնագրին անդամակցող համայնքների կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացումը, տեխնիկական աջակցությունը համայնքներին Գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման գործում, շահառուների հետ կապերի ուժեղացում և դոնորների ներգրավումը: Քաղաքապետերի դաշնագիրը ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում: [b]Հայաստանի համայնքների միություն[/b]

Նմանատիպ նյութեր