1536 դիտում
10:32 31-05-2019
Դատական բարեփոխումները սկիզբ դնելուց առաջ Փաշինյանը հանդիպել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Դատական բարեփոխումների մեկնարկի հայտարարումից հետո, որի հիմքում, ինչպես հայտնի է, դրված է, այսպես կոչված, անցումային արդարադատության և վեթինգի գաղափարը, դեռ օր չանցած՝ Միացյալ Նահանգները բավականին հետաքրքիր դիվանագիտական լեզվով մի փաստաթուղթ հրապարակեց, որտեղ թեև ասվում էր, որ իրենք աջակցելու են վստահություն ներշնչող անկախ դատական համակարգի ձևավորմանն ուղղված Փաշինյանի ջանքերին, այնուամենայնիվ, հայտարարության տեքստում թաքնված էին հստակ ազդակներ, թե Միացյալ Նահանգները չի սատարում ՀՀ գործող վարչախմբի ՀՀ սահմանադրությունը շրջանցելու քայլերին։
Սա՝ հայտարարության մակարդակով։ Մի քանի օր անց արդեն Հայաստան գործուղվեց վեթինգի «կարկառուն» մասնագետներից մեկը։ Հետաքրքիր է, որ նա Հայաստան ժամանեց շատ արագ, թեև որպես կանոն նման հարցերը բավականին երկար են լուծում ստանում՝ հաշվի առնելով ամերիկյան բյուրոկրատիայի ավանդույթները։ Սա նշանակում է, որ այնուամենայնիվ ամերիկացիները պատրաստ էին իրենց մասնագետին Հայաստան գործուղելու և ի տարբերություն հայաստանյան հասարակության՝ շատ լավ գիտեին, որ մեր երկրում նման բարեփոխումներ են մեկնարկելու, և վերոնշյալ մասնագետը ելման դրությամբ սպասում էր Հայաստան մեկնելու հրամանին։
Այս համատեքստում հատկանշական է նաև այն փաստը, որ այս համակարգի ներդրման մասին հայտարարությունից ընդամենն օրեր անց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ վեթինգի վերաբերյալ օրենքի նախագիծն արդեն իսկ պատրաստ է։ Սա իհարկե բնորոշ չէ բավականին ծանրաշարժ և կոմպետենտությամբ բացառիկ մակարդակի վրա չգտնվող քաղաքական ուժին։ Սա պարզապես նշանակում է, որ վեթինգի մասին օրինագիծը պարզապես վաղօրոք նախապատրաստված է եղել, ու թերևս անհիմն չեն կասկածները, որ այն արտահայաստանյան ծագում ունի։ Կարելի է ենթադրել, որ տարբեր հիմնադրամներ վաղուց գրել ու ներկայացրել են նաև անցումային արդարադատության մասին օրենքի նախագիծը։
Այս առումով թերևս հատկանշական է, որ դատական բարեփոխումները սկիզբ դնելուց ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը հերթական անգամ հանդիպել էր ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Եվ չի բացառվում, որ գուցե այդ ժամանակ էլ Հայաստանի վարչապետն ասել է, որ նման քայլի է դիմելու և ստացել է Միացյալ Նահանգների աջակցությունն այդ հարցում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3071 դիտում
15:37 04-11-2015
Իսկոն ՊՍԺ-ի հետ շարունակել է խաղալ գլխին 9 կար դնելուց հետո. տեսանյութ
Այս բաժնից
1222 դիտում
09:00 24-10-2024
Փաշինյանի հակառուսական քարոզչությունը տալիս է իր արդյունքները. «Փաստ»
844 դիտում
08:41 24-10-2024
Հայ կինոռեժիսորի ֆիլմի հաջողությունը՝ Մոսկովյան կինոփառատոնում. «Փաստ»