211652_close_icon
views-count893 դիտում article-date 14:32 31-05-2019

Նարինե Խաչատուրյանը չի բացառում գործադիրում աշխատանքի անցնելու հնարավորությունը

Պատգամավորի մանդատը վայր դնելու դիմում ներկայացրած, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը չի բացառում գործադիրում աշխատանքի անցնելու հնարավորությունը: Խաչատուրյանն այս մասին խոսեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: «Կխնդրեմ մի քանի օր համբերել: Ես դեռ 6 օր ժամանակ ունեմ հետ վերցնելու իմ հրաժարականի դիմումը: Մի քանի օրից պարզ կլինի, ես կհավաքեմ իմ մտքերն ու վերջնական պատասխան կտամ»,-նշեց նա: Հարցին, թե մշակույթի ու կրթության և գիտության միավորվող նախարարություններում հնարավոր է արդյոք աշխատանքի անցնի փոխնախարարի պաշտոնում, Խաչատուրյանը նշեց, որ ծիծաղելի կլինի, եթե հիմա հերքի այդ լուրերը: «Բայց դեռ ժամանակ կա մի քիչ էլ մտածելու: Ոչ մի բան չեմ բացառում, ոչ բացառում եմ գնալը, ոչ բացառում եմ մնալը»,-նշեց նա: Հարցին, թե արդյոք առաջարկ եղե՞լ է, նա նշեց, որ եղել են խոսակցություններ: Նարինե Խաչատուրյանը պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել մայիսի 30-ին: Սակայն ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն նա հնարավորություն ունի յոթ օրվա ընթացքում հետ վերցնել դիմումը:

Նմանատիպ նյութեր