6390 դիտում
19:05 31-05-2019
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում հունիս ամսին
[b]Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22...+23C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +12...+15C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +37...+38C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +2...+4C, առավելագույնը՝ +38...+39C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման 17-29 մմ):
[b]Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +14...+16C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +5...+8C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +29...+32C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ -2...-5C, առավելագույնը՝ +30...+33C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման 67-85 մմ):
[b]Լոռու մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +16...+18C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +5...+8C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +30...+33C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ -1...+1C, առավելագույնը՝ +32...+34C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման 95-127 մմ):
[b]Տավուշի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18...+20C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +10...+14C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +34..+37C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +1...+3C, առավելագույնը՝ +34...+36C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման 91-104 մմ):
[b]Վայոց ձորի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում` +22...+23C, լեռնային շրջաններում` +14...+16C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` նախալեռնային շրջաններում մինչև +12...+15C, լեռնային շրջաններում՝ +5...+8C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +36...+38C, լեռնային շրջաններում՝ +29...+31C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ +2...+4C, լեռնային շրջաններում՝ -2...-3C, առավելագույնը նախալեռնային շրջաններում +34...+36C, լեռնային շրջաններում՝ +27...+29C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման նախալեռնային շրջաններում` 34-46 մմ, լեռնային շրջաններում՝ 70-71 մմ):
[b]Սյունիքի մարզ[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +22...+25C, նախալեռնային շրջաններում` +15...+17C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև +12...+15C, նախալեռնային շրջաններում՝ +5...+8C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +36...+38C, նախալեռնային շրջաններում՝ +30...+32C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ +2...+4C, նախալեռնային շրջաններում՝ 0...-1C, առավելագույնը հովտային շրջաններում +38...+41C, նախալեռնային շրջաններում՝ +32...+33C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման հովտային շրջաններում` 31-66 մմ, նախալեռնային շրջաններում՝ 54-99 մմ):
[b]Երևան քաղաք[/b]
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +22...+23C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +12...+14C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +36...+38C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ +2...+4C, առավելագույնը՝ +38...+39C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման 17-29 մմ):
Նմանատիպ նյութեր
4556 դիտում
18:21 26-02-2015
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում՝ մարտ ամսին
15795 դիտում
18:00 28-04-2017
Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում մայիս ամսին. կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը. ԱԻՆ
31569 դիտում
19:54 27-10-2017
Ինչպիսի եղանակ է սպասվում նոյեմբեր ամսին Հայաստանում
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»