3619 դիտում
23:59 01-06-2019
Ուորեն Բաֆեթի հետ ճաշելու իրավունքն այս տարի վաճառվել է 4.57 մլն դոլարով
Ամենամյա աճուրդը, որն անցկացվում է eBay առցանց աճուրդում, Berkshire Hathaway ընկերության հիմնադիր Ուորեն Բաֆեթի հետ ճաշելու իրավունքը վաճառվել է 4.57 մլն դոլարով: Հաղորդում է [url=https://www.reuters.com/article/us-buffett-lunch/warren-buffett-charity-lunch-fetches-record-4-57-million-winning-bid-idUSKCN1T238Y]Reuters [/url]գործակալությունը։
Աճուրդը շահողը, որը նախընտրել է իր ինքնությունը գաղտնի պահել, այժմ կարող է ևս 7 մարդու հրավիրել Smith & Wollensky ռեստորան, որը գտնվում է Նյու Յորքի կենտրոնում:
Աճուրդի պայմաններով՝ հաղթողը ամերիկացի ներդրողի հետ հանդիպմանը կարող է ցանկացած հարց տալ նրան: Արգելվում է միայն հարցնել Բաֆեթի առաջիկա գործնական ծրագրերի մասին:
Այս աճուրդն անցկացվում է 2000 թվականից: Նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել է 2012-ին և 2016-ին, երբ անհայտ անձինք Բաֆեթի հետ ճաշելու համար 3․456․789 դոլար են վճարել: Նվազագույն ցուցանիշը գրանցվել է 2001-ին, երբ ճաշկերույթն արժեցել է 18․000 դոլար:
Նմանատիպ նյութեր
1147 դիտում
14:12 06-06-2015
Ուորեն Բաֆեթի հետ ճաշը վաճառվել է 2.3 մլն դոլարով
3534 դիտում
17:29 14-10-2015
Ինչ պատժի արժանցավ Ժորան, ով Սիրանուշին հրավիրել էր ընկերոջ տուն ճաշելու եւ ընկերների հետ միասին ծեծել նրան
1263 դիտում
11:26 07-05-2014
Նյու Յորքում Մոնեի կտավը վաճառվել է 27 մլն դոլարով
Այս բաժնից
814 դիտում
23:35 29-10-2024
Իրանը եռակի մեծացնում է ռազմական բյուջեն
745 դիտում
23:23 29-10-2024
Զելենսկին հանդիպել է սկանդինավյան երկրների վարչապետների հետ
892 դիտում
22:36 29-10-2024
Օրբանը Վեբերին և ֆոն դեր Լեյենին մեղադրել է Հունգարիայի դեմ դավադրության մեջ