1747 դիտում
12:30 02-06-2019
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը
Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Այս մասին հայտնում է [url=https://www.qahana.am/am/holidays]qahana.am[/url]-ը։
Տոնի անվանումն առաջացել է Ս. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ և արմավենու ճյուղեր սփռում Նրա առաջ:
Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձված Քրիստոսի՝ Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները: Ավանդության համաձայն՝ մի հրեշտակ ամեն օր այցելում էր վիրապում բանտարկված Ս. Գրիգոր Լուսավորչին: Մի օր նա բացակայում է: Հաջորդ օրը Ս. Գրիգորը, հարցնելով պատճառը, իմանում է, որ Համբարձման ժամանակ Հիսուս Քրիստոս անցել է հրեշտակների ինը դասերի միջով. ամեն տարի հրեշտակները տոնախմբում էին Տիրոջ Համբարձումը երկինք:
Լուսավորչին այցելող հրեշտակը չորրորդ դասից էր, և Համբարձման չորրորդ օրը հրեշտակների այդ դասի տոնախմբության հերթն էր:
Նմանատիպ նյութեր
874 դիտում
09:17 12-05-2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը
1484 դիտում
10:21 17-05-2015
Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը
4862 դիտում
12:00 20-03-2016
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որն ազդարարում է Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Այս բաժնից
1624 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1483 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան