118250 դիտում
16:36 02-06-2019
Վայող Ձորի մարզում 15-ամյա տղայի դին «Հարոնի կամուրջ» կոչվող հարակից տարածքում անցնող Արփա գետում հայտնաբերել են փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 1-ին, Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով:
Ժամը 15:30-ի սահմաններում Վայք քաղաքի բնակիչ, 15-ամյա Ալեն Ս.-ն լողալու նպատակով մտել է Արփա գետի «Գալամյակ» կոչվող հատվածը ու չկարողանալով տիրապետել իրեն՝ գետը քշել տարել է:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ծառայողները:
Ժամանել են նաև ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և նույն վարչության ոստիկանության Վայքի բաժնի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները:
Որոնողական աշխատանքների արդյունքում ժամը 18:30-ի սահմաններում երեխայի դին փրկարարները ոստիկաններն ու Վայք քաղաքի բնակիչները հայտնաբերել են «Հարոնի կամուրջ» կոչվող հարակից տարածքում անցնող Արփա գետում:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքներ, ինչը, ըստ դատաբժշկի, դին գետում քշել տանելու հետևանքում է եղել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում էր Վայքի հիմնական դպրոցի 9-րդ դասարանում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+