211652_close_icon
views-count2445 դիտում article-date 19:40 02-06-2019

Մենուա Հարությունյան. Նիկոլը ժողովրդի անունից խոսելով բարդացնում է նույն ժողովրդի կյանքը

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Այն, որ դատական համակարգում պետք են բարեփոխումներ և մեր դատավորները հիմնականում սրբեր չեն՝ ակնհայտ է, բայց ակնհայտ է նաև այն, որ Նիկոլը ոչ թե ցանկանում է «բարեփոխումներ» իրականացնել դատական համակարգում, որպեսզի մենք ունենանք առավել արդար դատական համակարգ կամ ավելի ազնիվ դատավորներ, այլ՝ Նիկոլը vetting-ի անվան տակ փորձում է դատական իշխանությունը յուրացնել, մտցնել իր տակ, իսկ դատավորներին դարձնել իր կամակատարները, որպեսզի իր քաղաքական հակառակորդներին պատժի օրենքի անունից... Ի դեպ դատական համակարգը յուրացնելով Նիկոլը հարվածելու է նաև Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներին, քանզի ներդրում կատարել ցանկացող բիզնեսմենները ներդրումների կատարելուց հաշվի են առնում նաև տվյալ երկրի դատական համակարգի անկախության ու գործադիր իշխաննություններից կախվածության չափը... Մի խոսքով, Նիկոլը ժողովրդի անունից խոսելով բարդացնում է նույն ժողովրդի կյանքն ու նույն ժողովրդի անվտանգության հիմնական համակարգը Հայաստանի Հանրապետության պետական համակարգը քար ու քանդ անում հանուն սեփական իշխանությունն ամրապնդելու ու պահպանելու...

Նմանատիպ նյութեր