211652_close_icon
views-count1956 դիտում article-date 16:47 03-06-2019

«Ռեալը» մտադիր է այս շաբաթ ավարտել Յովիչի, Ազարի և Մենդիի տրանսֆերները

«Ռեալը» ակտիվ աշխատանք է տանում տրանսֆերային շուկայում: Ակումբը մտադիր է այս շաբաթ ավարտել Էդեն Ազարի, Լուկա Յովիչի և Ֆերլան Մենդիի տրանսֆերները: Թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է, որ բոլոր նորեկները թիմի մարզումներին միանան հուլիսի 8-ից: Ինչ վերաբերում է Ազարին, «Չելսիի» հետ բանակցությունները վերջին շրջանում զգալիորեն առաջ է գնացել, կողմերը համաձայնեցրել են տրանսֆերի մոտավոր արժեքը՝ 120 մլն եվրո: Կա հավանականությունը, որ արդեն այսօր կհայտարարվի բելգիացու տրանսֆերի մասին: «Ռեալը» նաև մոտ է Մենդիի տրանսֆերի ավարտին: Մնացել են «Լիոնի» հետ գործարքի որոշ դետալների համաձայնեցումները: Ինչ վերաբերում է Յովիչին, ապա սերբ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում «Ռեալը» քայլ առաջ է գրանցել: Խաղացողի հետ ամեն ինչ համաձայնեցված է, ակնկալվում է, որ նրա ձեռքբերումը կարժենա 65-70 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր