10677 դիտում
23:25 03-06-2019
Գործող քաղաքապետի կարգախոսն է՝ «Շարունակենք միասին», ի՞նչը շարունակենք, ապօրինի կառուցապատումնե՞րը. մարզպետ. Armtimes.com
[url=https://armtimes.com/hy/article/162799?fbclid=IwAR3ChNwqWVF5hsrWmO-kEyDfw9gozfolp-a28Zj80IxNxD0y7IBquUVB8ko]Armtimes.com[/url]-ը գրում է. Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենալու: Ի սկզբանե առաջադրվել էր 6 թեկնածու, սակայն նրանցից մեկը հետ է վերցրել փաստաթղթերը: 5 թեկնածուներից 4-ը ինքնառաջադրվել են, իսկ մեկը ներկայացնում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ինքնառաջադրվել են գործող համայնքապետ Վահագն Գեւորգյանը, Սասուն Գրիգորյանը, Մանուկ Մկրտչյանը, Արթուր Ղազարյանը, ՔՊ-ի կողմից էլ առաջադրվել է Գրիգոր Գուլյանը: Մայիսից 22-ից մեկնարկել է քարոզարշավը, որը տեւելու է մինչեւ հունիսի 7-ը: Հունիսի 8-ին լռության օր է, իսկ 9-ին՝ ընտրությունների:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որն այժմ արձակուրդի մեջ է գտնվում եւ մասնակցում է ՔՊ-ի թեկնածուի քարոզարշավին, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ քարոզարշավը բավականին ակտիվ է ընթանում:
«Քաղաքական ասելիքի մասով բավականին հագեցած է: Շատ ակտիվ է գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի շտաբը՝ բակային հանդիպումներ, այցելություններ նաեւ փողոցներում, բակերում քարոզչական աշխատանքներ: Ակնհայտորեն՝ իհարկե դրական իմաստով, աչքի է ընկնում նաեւ ՔՊ-ի թեկնածուի քաղաքական թիմը: Դարձյալ քաղաքական ասելիքի կոնտեքստում կոնկրետ առարկայական մատնանշելով տեղական ինքնակառավարման մակարդակի բացթողումները, ակնհայտ թերացումներն ու առնվազն վերջին 4 տարվա ընթացքում տարված աշխատանքի գնահատականները շատ հստակ հնչեցվում են՝ իրերն իրենց անունով կոչելով»,- ասաց Պետրոսյանը:
Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/162799?fbclid=IwAR3ChNwqWVF5hsrWmO-kEyDfw9gozfolp-a28Zj80IxNxD0y7IBquUVB8ko]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3582 դիտում
11:59 19-09-2017
Մենք պետք է մեջքներս ուղղենք և միասին շարունակենք այն գործը, որը սկսել ենք. ՀՀ վարչապետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
3351 դիտում
22:58 14-11-2014
«Արցախցին պետք է բուժվի Արցախում» կարգախոսն իրականություն է դառնում. ֆոտոշարք
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից