25672 դիտում
10:34 04-06-2019
Խոշոր հրդեհ Շիրակի մարզում. Վարդաքար գյուղում կրակը մի քանի ժամում մոխրի վերածեց սոցիալապես անապահով ընտանիքի ապրուստի միջոցը. գյուղացիները հույս ունեն, որ մարզպետարանը օգնության ձեռք կմեկնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաքար գյուղի 12-րդ փողոցում՝ գերեզմանատների մոտ, կուտակված անասնակեր է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վարդաքար գյուղի 11-րդ փողոցի թիվ 12 տան բակում։ Այրվել է կառուցված մարագի փայտյա կառուցատարրերը և Միհրան Գալստյանին պատկանող մոտ 2000-ից ավելի ՀԱԿ անասնակեր և աթար։
Լրացուցիչ հրդեհի վայր են ժամանել թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Հրշեջներն ու գյուղացիները մի քանի ժամ նախ պայքարել են կրակի տարածման դեմ և ապա մարել այն։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Թե ինչն է եղել կրակի պատճառը, դեռևս պարզ չէ։ Բայց որ Մ. Գալստյանը մեծ վնասներ է կրել, դա հաստատ է։ Հույս ունենանք, որ Շիրակի մարզպետարանը անօգնական չի թողնի ընտանիքին, քանի որ իրենց միակ ապրուստի միջոցն էր։ Ընտանիքը հող ու ջրի մարդ է, առավոտից իրիկուն կռիվ են տալիս հող ու ջրի հետ, որպեսզի գոնե ապրուստի միջոց ունենան սոցիալական այս ծանր պայմաններում, բայց կրակն իր սև գործն արեց։ Տեսնենք՝ ուզում ենք հավատալ, որ մարզպետարանը այս ընտանիքին միայնակ չի թողնի»։
Փաստի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+