1283 դիտում
10:38 05-06-2019
Հայաստանը, Կիպրոսը և Հունաստանը ներուժը միավորելու հայտ են ներկայացնում․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը, Կիպրոսն ու Հունաստանը անցկացրել են արտգործնախարարների եռակողմ հանդիպում, որը տեղ է ունեցել Կիպրոսի մայրաքաղաքում: Տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը եռակողմ հանդիպումից առաջ ասել է, որ իր այցի նպատակն այդ ձևաչափը նախաձեռնելն է:
Առերևույթ, Հայաստան, Կիպրոս, Հունաստան եռակողմ ձևաչափը, այսպես ասած, տպավորիչ չէ աշխարհաքաղաքական բալանսի տեսանկյունից: Երեք պետությունն էլ ունեն համաշխարհային գործերին համեստ մասնակցություն: Մյուս կողմից, սակայն, սա այն դաշինքներից կամ ձևաչափերից մեկն է, որի առանցքում, հիմքում ընկած է քաղաքակրթական ամուր հիմք: Երեք պետություններն այդ իմաստով ունեն համաշխարհային քաղաքականության պատմաքաղաքակրթական խոր հետք, որն այնքան ուժեղ է և արտահայտիչ, որ անկասկած լրացնում է պետությունների աշխարհաքաղաքական համեստությունը՝ ձևաչափին տալով առանձնահատուկ նշանակություն մի շարք ուղղություններում:
Անկասկած, առաջինն այստեղ թուրքական ուղղությունն է: Եռակողմ ձևաչափ են կազմում երկրներ, որոնք Թուրքիայի հետ ունեն պատմաքաղաքական հարցեր:
Հայաստանը, Կիպրոսը և Հունաստանը, փաստորեն, ներկայացնում են ներուժը միավորելու հայտ, ինչն անկասկած բարձրացնելու է քաղաքական էֆեկտիվությունն ու կշիռը: Իսկ նրբերանգն այստեղ այն է, որ Թուրքիայի հետ խնդիրներն ու հարցերը պարունակում են հենց քաղաքակրթական, արժեքային խորություն, բացարձակապես ծավալապաշտական և ագրեսիվ չեն, ինչը հավելյալ ուժ և առանձնահատկություն է հաղորդում եռյակին, միաժամանակ դրան տալով նաև միջազգային հարաբերությունների ավելի լայն դերակատարում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2292 դիտում
22:38 02-01-2020
Հունաստանը, Իսրայելն ու Կիպրոսը կյանքի կկոչեն Արևելամիջերկրածովյան գազատարի նախագիծ
5145 դիտում
16:35 30-11-2020
Հունաստանը, Կիպրոսը, Ֆրանսիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն Միջերկրական ծովում համատեղ զորավարժություններ են սկսել
1835 դիտում
18:48 13-01-2021
Հունաստանը, Կիպրոսը և ԱՄՆ-ն համատեղ վարժանքներ են անցկացնում Հունաստանի ջրերում
Այս բաժնից
3208 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1102 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»