1530 դիտում
14:52 05-06-2019
Անարդարության վերացում է. Ն. Փաշինյանը՝ ՀՀ նախագահի կողմից ՍԴ անդամի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անարդարության վերացում է համարում Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնի համար նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Վահե Գրիգորյանի առաջադրումը։ Այս մասին Ն. Փաշինյանն ասաց այսօր՝ հունիսի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։
«Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի կարգավիճակ ստացել է հանրապետության նախագահի որոշմամբ դեռևս 2018 թվականի աշնանը, երբ խորհրդարանում գործում էր բոլորովին այլ մեծամասնություն։ Եվ այդ խորհրդարանի մեծամասնությունն ուղղակի քաղաքական քմահաճույքով մերժել է հանրապետության նախագահի կողմից առաջադրված թեկնածուին։ Այսինքն՝ մինչև «Իմ քայլը» դաշինքի համար ընդունելի թեկնածու լինելը, Վահե Գրիգորյանը նախորդ գումարման Ազգային ժողովին ներկայացվել է հանրապետության նախագահի կողմից, նրա կողմից հայտարարված մրցույթում հաղթելու արդյունքում։ Եվ, ըստ էության, ստացվել էր մի վիճակ, երբ նախորդ խորհրդարանական մեծամասնությունը ձեր ասած տրամաբանությամբ մերժել էր հանրապետության նախագահի թեկնածուին։ Եվ, կարծում եմ՝ հանրապետության նախագահն առաջնորդվել է այն տրամաբանությամբ, որ պետք է այդ անարդարությունը վերացվի»,- ասաց նա։
Նմանատիպ նյութեր
2153 դիտում
08:40 23-05-2014
Արթուր Բաղդասարյանը 2018–ին իր թեկնածությունն է առաջադրելու նախագահի պաշտոնին․ Ժողովուրդ
8871 դիտում
21:17 06-12-2017
Պուտինը հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին
Այս բաժնից
1291 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
922 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը