2450 դիտում
16:13 05-06-2019
Ես եմ ԼՂ հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել Արցախի իշխանություններին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է արցախյան հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ շահարկումներին։
Վերջինիս խոսքով՝ խնդիրն առաջացել է Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունների հետ հանդիպումներից հետո, որոնց ժամանակ ինքը ներկայացրել է Արցախի հարցի լուծման վերաբերյալ իր տեսլականը, հետաքրքրվել եմ, թե տեսլականի հետ կապված համաձայն են, թե ոչ։
«Պարզվել է, որ դրա հետ բոլորը համաձայն են։ Եվ, երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, իմ մոտ հարց է առաջանում՝ ես այս մարդու հետ գաղտնիության պայմաններում նստել, խոսել եմ, թե ինչ պայմաններում պետք է գնանք առաջ, եթե այս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է՝ «Ֆեյսբուք»-ում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է դա անում։ Ես եմ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել Արցախի իշխանություններին։ Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել, թե ինչ է բանակցվել ինձնից առաջ»,-ասել է վարչապետը։
Նմանատիպ նյութեր
2517 դիտում
20:56 30-09-2022
ՀՀ նախկին երեք նախագահները հրաժարվել են բանակցային գործընթացի մասին տեղեկանալ․ Նիկոլ Փաշինյան. Tert.am