4514 դիտում
16:17 05-06-2019
ԱԱԾ-ն իր պահպանման ծախսերից տնտեսված 472 մլն 510 հազար դրամը պետբյուջե է վերադարձրել
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2018 թվականին ծախսել է իր պահպանման համար պետությունից հատկացված միջոցների 97.95 տոկոսը` 19 մլրդ 522 մլն 217 հազար դրամ, իսկ տնտեսված 472 մլն 510 հազար դրամը վերադարձրել է պետական բյուջե:
Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Վերջինի ծոսքով՝ ընթացիկ ծախսերը կազմել են շուրջ 18 մլրդ 671 մլն դրամ կամ 98.25 տոկոսը, որից միայն աշխատանքի վարձատրությունը կազմել է 15 մլրդ 548 մլն 446 հազ դրամ, որը կազմում է ընթացիկ ծախսերի շուրջ 82.89 տոկոսը: Մնացած 3 մլրդ 123 մլն 202 հազար դրամի շրջանակում իրականացվել են շարունակական ծախսերը` ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման համար: Այսինքն՝ փաստացի ծախսը շուրջ 17.11 տոկոս է:
Ոչ ֆինանսական ակտիվերի գծով ծախսերը կազմել են շուրջ 805 մլն 506 հազար դրամ կամ նախատեսվածի 92.22 տոկոսը:
Նմանատիպ նյութեր
11646 դիտում
11:50 10-06-2019
ՀՀ նախագահի աշխատակազմը պետբյուջե է վերադարձրել ավելի քան 338 մլն դրամ տնտեսված միջոցներ
1560 դիտում
12:34 05-12-2018
Կրթության ոլորտում տնտեսված գրեթե 700 մլն դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ
1664 դիտում
22:27 19-01-2016
Կառուցվել է առողջության առաջնային պահպանման հինգ կենտրոն` տնտեսված միջոցների հաշվին
Այս բաժնից
2779 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3934 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին