211652_close_icon
views-count1560 դիտում article-date 12:34 05-12-2018

Կրթության ոլորտում տնտեսված գրեթե 700 մլն դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ

Կառավարությունը ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով կրթության ոլորտի գծով նախատեսված ծախ­սե­րում կկատարի ծավալների ճշգրտում և ոլորտում առաջացած խնայողություններով կհամալրի պա­հուս­տա­յին ֆոնդը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 6-ի նիստի օրակարգում: Հիմնավորման համաձայն, ՀՀ կրթության և գիտության նա­խա­րարության, ՀՀ մարզպետարանների և Երևանի քա­ղա­­քապետարանի կողմից ՀՀ ֆինանս­նե­րի նախարարություն ներկայացված տվյալ­­ների համաձայն ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով կրթության ոլորտի գծով նա­խա­­տեսված ծախ­սե­րում, ընդհանուր առմամբ, կանխատեսվում է շուրջ 690.7 մլն դրամի չափով տնտե­սումներ: Դրանք հիմնականում պայմանավորված են 2018 թվականի պետական բյուջեի հաշ­վարկ­­ներում կիրառվածի դիմաց սովորողների միջին թվաքանակի նվազմամբ: «Ուստի, նպա­տա­կահարմար է վերը նշված տնտեսումների շնորհիվ ազատվող բյուջետային հատկացում­ները վերահասցեագրել այլ նպատակների»,- ասված է հիմնավորման մեջ:

Նմանատիպ նյութեր