3609 դիտում
18:59 05-06-2019
Արցախում քաղաքական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծել են Վակունիս համայնքի ղեկավարին
Սույն թվականի հունիսի 5-ին ժամը 08։35-ին Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար, 1984թ ծնված Է.Զ-ն ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին հեռախոսով հաղորդում է ներկայացրել առ այն, որ նույն օրը ժամը 08։15-ին նույն շրջանի Վակունիս համայնքում գտնվող իր առանձնատան մոտակայքում` քաղաքական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ, 1976թ ծնված Կ.Ս-ն և ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչներ` 1980թ ծնված Ա.Ա-ն, 1975թ ծնված Ա.Ե-ն ծեծի են ենթարկել և մարմնական վնասվածքներ պատճառել իրեն։
Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը։
Նմանատիպ նյութեր
1132 դիտում
11:10 25-11-2023
Իսպանիան կանչել է Իսրայելի դեսպանին՝ կապված Իսպանիայի վարչապետի խոսքերի շուրջ ծագած վիճաբանության հետ
Այս բաժնից
952 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան