211652_close_icon

Նիկոլ Փաշինյանն իսլամական Էյդ ալ Ֆիթր սրբազան տոնի կապակ­ցու­թյամբ շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարների

views-count2036 դիտում article-date 20:38 05-06-2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսլամական Էյդ ալ Ֆիթր սրբազան տոնի կապակցությամբ շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարներին և առաջնորդներին: Մասնավորապես, վարչապետն իր բարեմաղթանքներն է հղել Օմանի Սուլթանության սուլթանին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավորին, Բահրեյնի Թագավորության թագավորին, Մարոկկոյի Թագավորության թագավորին, Կատարի Պետության էմիրին, Թունիսի Հանրապետության նախագահին, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին և վարչապետին, Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին, Սաուդյան Արաբիայի Թագավորության թագաժառանգին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահին, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահին, Լիբանանի Հանրապետութան վարչապետին, Իրաքի Հանրապետության վարչապետին:

Նմանատիպ նյութեր