211652_close_icon
views-count2024 դիտում article-date 09:53 07-06-2019

«Մարտի մեկի» գործով սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կալանավորվել է

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ որոշում կայացրել կալանավորել Մարտի 1-ի գործով մեղադրվող ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին, որ մեղադրվում է Զաքար Հովհաննիսյանի սպանության համար։ Դատարանը նաեւ իրավաչափ է ճանաչել Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու քննիչի որոշումը: Հունիսի 6-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Գեղամ Պետրոսյանին կալանավորելու միջնորդությունը, որ ներկայացրել էր նախաքննական մարմինը, եւ Գեղամ Պետրոսյանի ձերբակալան որոշման դեմ բերված պաշտպանական կողմի բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ գնդապետ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով): Գեղամ Պետրոսյանը ձերբակալվել է հունիսի 4-ի երեկոյան մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ նա զբաղեցրել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը։

Նմանատիպ նյութեր