211652_close_icon
views-count4361 դիտում article-date 19:25 04-08-2019

Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանն ազատ է արձակվել. Tert.am

«Մարտի 1»-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանն առաջ ազատ է արձակվել «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/08/04/gegham-petrosyan/3064199?fbclid=IwAR0BfXDG5XqWjnrGr2qunx0nMzcFu8xKt2VV6PcweIEmwvPsEepfHqQiT38]Tert.am[/url]-ին հայտնեց Գ.Պետրոսյանի փաստաբան Վաղարշակ Գևորգյանը: Նրա խոսքով՝ այսօր լրացել է Պետրոսյանի երկամսյա կալանքի տակ գտնվելու ժամկետը, սակայն ՀՔԾ քննիչի կողմից ժամկետը երկարաձգելու հարցով դատարան միջնորդություն չի ներկայացվել: Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում էր 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):

Նմանատիպ նյութեր