4627 դիտում
10:04 07-06-2019
Իշխանությունները ճիշտ կանեն, եթե լրջորեն քննարկեն Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ կտրուկ վատացել է ԱԺ նախկին պատգամավոր, այժմ կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը: Նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը նշել է, որ քրեադատավարական ընթացակարգով իրենք ամեն բան անում են խափանման միջոցը փոխելու հարցով, նաև ընդգծել. «Սա ամենադաժան դեպքն է»:
Որքան էլ Մանվել Գրիգորյանին մեղսագրվող հանցանքը սոսկալի է և մարդկանց մոտ արդարացի զայրույթ է հարուցել, այնուամենայնիվ, արձանագրենք՝ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոցը չպետք է վերածվի պատժի: Այս առումով պատահական չէ, որ երեկ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ նշել է, թե իրենք ուսումնասիրություններից հետո եզրահանգումներ կանեն, թե որքանով է խափանման միջոց կալանքը համատեղելի Մ. Գրիգորյանի առողջության հետ։ ՄԻՊ-ը նաև տեղեկացրել է, որ Գրիգորյանը հրաժարվել է բուժօգնությունից:
Մինչ այդ, նկատենք՝ նախկին իշխանությունների օրոք, չնայած առողջական լուրջ խնդիրներին, տևական ժամանակ կալանքի տակ էր պահվում «Սասնա ծռերի» գործով հայտնի Հաց Բերողը` Արթուր Սարգսյանը: Թեև ակնհայտ էր՝ կալանքը նրա առողջական վիճակի հետ անհամատեղելի էր, բայց իշխանությունները որպես պատիժ շարունակում էին Սարգսյանին պահել բանտում: Ու նրա մահը առ այսօր ծանրացած է նախկին իշխանությունների խղճին:
Եթե նման բան կրկնվի Գրիգորյանի դեպքում, առնվազն չի տեղավորվի նոր Հայաստանի որդեգրած սկզբունքների շրջանակներում, որքան էլ Մանվել Գրիգորյանի կերպարը հասարակության համար լինի մերժելի, նրան մեղսագրվող հանցանքը՝ աններելի: Ու բացի այդ` կա մեկ ուրիշ հանգամանք. այս ամենը կարող է Հայաստանի համար խնդիրներ առաջացնել ՄԻԵԴ-ում և կարող է միջազգային կառույցներում մեր վարկանիշի վրա ստվեր գցել: Այնպես որ, իշխանությունները ճիշտ կանեին, եթե լրջորեն քննարկեին նրա խափանման միջոցը փոխելու հարցը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3345 դիտում
13:35 02-07-2019
Մանվել Գրիգորյանի պաշտպանը 10 մլն դրամ գրավով խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց
3527 դիտում
20:28 10-04-2019
Վերաքննիչ դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին որոշումը. Tert.am
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»