211652_close_icon
views-count28486 դիտում article-date 23:55 07-06-2019

Արշակ Հակոբյանը («Վովայի Արշակը») Դանիել Իոաննիսյանի դեմ հայց է ներկայացրել՝ իրեն քրեական հեղինակություն անվանելու համար. Hetq.am

[url=https://hetq.am/hy/article/104455?fbclid=IwAR1lZHK2dZOqgkJAbXCY7yPvko2eoD6fpecnI_juRpeqgwnt4dCoCxw5lB0#.XPq9GSe43s8.facebook]Hetq.am[/url]-ը գրում է. Վովա Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն, ով հայտնի է «Վովայի Արշակ» անունով, քաղաքացիական հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Հայցի պատճառը Հակոբյանին «քրեական հեղինակություն» անվանելն է: Հակոբյանը զրպարտություն համարվող տեղեկության հերքում և փոխհատուցում է պահանջում: Դատալեքսում առկա չէ տեղեկատվություն այն մասին, թե որքան փոխհատուցման մասին է խոսքը: Նշենք, որ մայիսի 22-ին «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Դանիել Իոաննիսյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին մեղադրել է Արշակ Հակոբյանի, «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի և «Թոխմախի Բաբո» անունով հայտնի Բաբկեն Ղազարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մեջ` նրանց անվանելով «քրեական հեղինակություններ»: Դատալեքսում առկա տեղեկատվության համաձայն՝ Բաբկեն Ղազարյանը նույնպես հայց է ներկայացրել Իոաննիսյանի դեմ: Մանրամասներն՝ [url=https://hetq.am/hy/article/104455?fbclid=IwAR1lZHK2dZOqgkJAbXCY7yPvko2eoD6fpecnI_juRpeqgwnt4dCoCxw5lB0#.XPq9GSe43s8.facebook]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր