2564 դիտում
11:00 08-06-2019
Զարեհ Սինանյանը հրաժարական է տվել Գլենդելի քաղաքային խորհրդից. Նա պատրաստվում է ՀՀ կառավարությունում պաշտոն զբաղեցնել
Գլենդելի քաղխորհրդի անդամ Զարեհ Սինանյանը հունիսի 7-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, որպեսզի կարողանա ՀՀ կառավարության մեջ բարձրաստիճան պաշտոն ստանձնել։ Այս մասին հաղորդում է Asbares.com-ը՝ վկայակոչելով Գլենդելի քաղաքապետարանը:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Զ. Սինանյանը զբաղեցնելու է վարչապետին կից Սփյուռքի գլխավոր հանձնակատարի պաշտոնը:
Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը շնորհակալություն է հայտնել Սինանյանին՝ Գլենդելին մատուցած իր ծառայությունների համար և հավելելով, որ այժմ քննարկվում են նրա թափուր մնացած աթոռը լրացնելու հնարավորությունները:
Նշենք, որ ըստ քաղաքի օրենքների՝ Գլենդելի քաղաքապետական խորհրդի մնացյալ 4 անդամները կարող են խորհրդի նոր անդամ նշանակել կամ արտահերթ ընտրություններ կազմակերպել նոր անդամ ընտրելու համար։ Նշանակումը պետք է կատարվի 30 օրվա ընթացքում, այլապես պետք է 4 ամսվա ընթացքում նոր ընտրություններ կազմակերպել։
Զարեհ Սինանյանը 2 անգամ ստանձնել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնը՝ 2014-2015 թվականներին և 2018-2019 թվականներին:
Նա նաև Հոլիվուդ-Բըրբանք օդանավակայանի տնօրինության նախագահն է:
Նմանատիպ նյութեր
3741 դիտում
14:46 04-04-2018
Զարեհ Սինանյանը կրկին ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
2048 դիտում
10:01 30-05-2019
Զարեհ Սինանյանը կնշանակվի սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար. «Ժամանակ»
Այս բաժնից
5455 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի
925 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը