Արմեն Սարգսյանը վստահեցնում է՝ կառավարության հետ ունի աշխատանքային շատ լավ հարաբերություններ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ վարչապետի, կառավարության հետ աշխատանքային շատ լավ հարաբերություններ ունի:
Այս մասին նա ասաց այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է աշխատում կառավարության հետ, համաձայնեցնո՞ւմ է, արդյոք, աշխատանքը:
«Վարչապետը բազմիցս ասել է, ես էլ եմ կրկնում, որ մենք ունենք շատ լավ աշխատանքային հարաբերություններ։ Այս պաշտոնում եմ երկրին, ժողովրդին ծառայելու համար»,-նշեց Արմեն Սարգսյանը: