10774 դիտում
12:14 09-06-2019
Երկու ահազանգ ենք ստացել, որ մարդիկ նկարում են իրենց քվեաթերթիկը, դա վերջին գործիքակազմն է, որ մնացել է հին քաղաքական մշակույթից․ Կոտայքի մարզպետ. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2019/06/09/Romanos-petrosyan/3020709]Tert.am[/url]-ը գրում է. Կոտայի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ արդեն իսկ իրենք երկու ահազանգ են ստացել, որ մարդիկ նկարում են իրենց քվեաթերթիկը։
«Դա վերջին գործիքակազմն է, որ մնացել է հին քաղաքական մշակույթից, հին բարքերից»,-ասաց նա։
Մարզպետը նշեց, որ ինքը տեղամասերում չի շրջում, այլ մերձակա շրջակայքում։ «Շրջում եմ՝ տեսնելու, թե օրինականության տառը պահպանվում է, թե ոչ, կուտակումներ կան, թե ոչ, ոստիկանությունը տեղո՞ւմ է, վստահված անձինք, ու առհասաարակ քաղաքացիները քաղաքացիական վարքով մեր կոչ արած, դավանած արժեքների մե՞ջ են։ Եթե տեսնեմ, որ որևէ ինստիտուտ իր դիրքերում չէ, ապա ես ի պաշտոնե կհայտարարեմ և հանձնարարական կտամ»,-ասաց նա և նշեց, որ իհարկե ոստիկանությունն իր դիրքերում է և բավական լավ աշխատում է։
Հարցին, թե ըստ նրա` ինչի համար են նկարում քվեաթերթիկը, մարզպետը պատասխանեց․ «Որպեսզի ապացուցեն իրենց քաղաքական հայրերին, որ մենք ձեզ արջի ծառայություն մատուցել ենք»։
Իսկ հարցի, թե գուցե ընտրակաշառքների դիմա՞ց են այդպես վարվում, Պետրոսյանը նշեց, որ բավականին գործընթացներ են արվել՝ կանխելու հնարավոր ցանկացած զարտուղի ճանապարհ՝ ընտրակաշառք կլինի, թե ընտրախախտումներ։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/09/Romanos-petrosyan/3020709]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
865 դիտում
10:53 26-05-2022
Քաղաքական մշակույթից դուրս է մղվել երկխոսության, դիսկուրսի, քննարկումների պրակտիկան․ «Փաստ»
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»