211652_close_icon
views-count4296 դիտում article-date 15:30 09-06-2019

Կասկածի տեղիք տվող որոշակի բան ասացին, որը մենք կստուգենք. ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալն Աբովյանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Նկատի ունենալով, որ ոստիկանությունը հասարակական կարգի պահպանման պրոցես է իրականացնում, մենք ուղղակի ստուգում ենք մեր ծառայությունը և հանձնաժողովի նախագահներից փորձում ենք տեղեկանալ, թե արդյոք կան խնդիրներ, որոնք կարող են անդրադառնալ ընտրությունների արդյունքների վրա: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/06/09/police/3020822]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արման Սարգսյան՝ ներկայացնելով Աբովյան այցի իրենց նպատակը: «Մինչ այս պահը բոլորն ասում են, որ նորմալ ընթանում են ընտրությունները, ինչ-որ մտահոգության, կասկածի տեղիք տվող բան ասացին, որը մենք կստուգենք»,-ասաց նա և նշեց, որ այստեղ են, որ որևէ բացասական երևույթ չստվերի ընտրությունների բնականոն ընթացքը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/06/09/police/3020822]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր